...

Простите, а часовню тоже Левон развалил?

Простите, а часовню тоже Левон развалил?

Սյունիքի մարզում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «ՍԴ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, 96-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել»:

«ՉԻ». Միանգամից հիշեցինք Նիկոլ Փաշինյանի պատասխանը Իլհամ Ալիևի մեղադրանքներին. «Простите, а часовню тоже я развалил?»: 

Չի ստացվում, Տեր-Պետրոսյանի խարիզման մարդկանց հանգիստ չի տալիս: 22 տարի է, ինչ Առաջին նախագահը երկրում իշխանությունների ձևավորման հետ որևէ կապ չունի, բայց մինչև հիմա շարունակում են նրա անվան հետ կապել բոլոր բացասական երևույթները:

Քանի՞ իշխանություն է եկել 1998-ից հետո, քանի՞սն են գնացել, որքա՞ն փոփոխություններ են տեղի ունեցել այս ընթացքում, մեկ է, ով գալիս է, խնդիր է ունենում, Տեր-Պետրոսյանին է մեղադրում:

Նիկոլ Փաշինյանը նշում է ՍԴ ներկայիս 7 դատավորներին ու ասում՝ Տեր-Պետրոսյանի կամակատարներն են եղել: Որ ընդհանրապես կապ չունեն Առաջին նախագահի հետ, լրիվ ուրիշ ղեկավարներ են նրանց նշանակել, լրիվ այլ ժամանակներում, այլ՝ նպատակներով: 

Ավելին, վերցնենք հենց 1995թ. ձևավորված Սահմանադրական դատարանը. որ Տեր-Պետրոսյանի կամակատարը լիներ, վերջինիս հրահանգով 1998-ին Քոչարյանի առաջադրումը հակասահմանադրական կճանաչեր, հարցը կփակվեր: Թող վարչապետն ինքն ասի. որտե՞ղ և ե՞րբ է ՍԴ-ն եղել Տեր-Պետրոսյանի կամակատարը: Մի օրինակ բերի: 

Ամենահետաքրքիրն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու իր ղեկավարած ՀԱԿ-ը դեռ երկու տարի առաջ են առաջարկել Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, լուծել ՍԴ-ի հարցը, Նիկոլ Փաշինյանը դա բանի տեղ չի դրել, ժամանակ է կորցրել, արդյունքում պրոբլեմի առաջ է կանգնել, թե բա՝ Լևոնը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3040 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ