...

Քաղաքացի՛, հպարտացիր, որ քեզ Շուշանն է ծեծել

Քաղաքացի՛, հպարտացիր, որ քեզ Շուշանն է ծեծել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախ հանձնած թշվառ հողատուն բերման է ենթարկում Արցախ երգող ու Արցախով ապրող Շուշան Պետրոսյանին։ Քիչ մնաց, հեռանալու ես»։

«ՉԻ». Չէ, սրանք վերջնականապես են կտրվել իրականությունից: Այսինքն, եթե Պետրոսյանը երգչուհի է, երգերում հաճախ է օգտագործել Արցախ բառը, իրավունք ունի աջ ու ձախ հարվածել և ծեծի ենթարկել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք վոկալային տվյալներ չունեն կամ  Արցախի մասին երգեր չգիտեն:

Օրինակ՝ ոստիկանությունը հենց այդպես էլ պետք է գրեր և մերժեր ծեծված քաղաքացու բողոքը՝ գոնե գիտե՞ս, թե ինչ պատիվ է Արցախ երգող երգչուհուց ծեծ ուտելը: Գնա՛ և հպարտացի՛ր:

Շարմազանովի մեկնաբանությունը հստակ պատասխանն է, թե ինչու այսօր ժողովուրդը չի կանգնում նրանց կողքին: Մի պարզ պատճառով. վերադառնալու դեպքում մի ուրիշ թափով են ծեծելու ժողովրդին, որպեսզի վրեժ լուծեն անցած 2.5 տարիների համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2800 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ