...

Քաղցր ու համեղ. Բանանային անակնկալ

Քաղցր ու համեղ. Բանանային անակնկալ

Պատրաստեք բանանով, կաթնաշոռով ու թխվածքաբլիթներով այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 2 տուփ քաղցր թխվածքաբլիթ
  • 2 հատ բանան
  • 300 գ կաթնաշոռ
  • 2 ճ.գ. շաքարի փոշի
  • 1 թ.գ. վանիլային շաքարավազ
  • 3 ճ.գ. քերած շոկոլադ
  • 2 ճ.գ. կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը

  1. Կաթնաշոռը տրորեք, խառնեք շաքարի փոշու և վանիլային շաքարավազի հետ: Ավելացրեք քերած շոկոլադն ու կոկոսի փաթիլները, խառնեք:
  2. Թխվածքաբլիթը երեք շարքով շարեք կերակրի թաղանթի վրա, վրան քսեք կաթնաշոռային զանգվածը, հարթեցրեք: Շարեք մաքրած ու կտրտած բանանը: Կերակրի թաղանթի ծայրերը միացրեք ու թխվածքաբլիթները սեղմեք այնպես, որ տնակի տեսք ստանաք: Սառեցրեք:
  3. Մատուցելուց առաջ թաղանթը հեռացրեք, աղանդերը մասնատեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1127 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ