...

Քաղցր ու համեղ. Բանանային սուֆլե

Քաղցր ու համեղ. Բանանային սուֆլե

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 հատ բանան
  • 2 հատ ձու
  • 40 գ շաքարավազ
  • 1 թ.գ. կարագ
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Հրադիմացկուն բաժակի մեջ ջուրն ու շաքարավազը խառնեք իրար, դրեք կրակին, եռացրեք մոտ 1 րոպե, մի փոքր հովացրեք:
  2. Բանանը մաքրեք, կտրտեք, լցրեք բլենդերի մեջ:
  3. Բանանի վրա լցրեք շաքարաջուրը: Հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
  4. Ստացված բանանային զանգվածը լցրեք պնակի մեջ:
  5. Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացրեք: Դեղնուցները պետք չեն գալու:
  6. Սպիտակուցը աղի հետ հարեք մինչև խիտ փրփուր ստանալը:
  7. Հարած սպիտակուցը լցրեք բանանային զանգվածի վրա, լավ խառնեք:
  8. Սուֆլեի կերամիկական ֆորմաները պատեք կարագով, հատակին շաքարավազ ցանեք:
  9. Բանանասերուցքային զանգվածը լցրեք ֆորմաների մեջ՝ զբաղեցնելով դրանց 3/4 մասը:
  10. Ֆորմաները 15 րոպեով տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում:
  11. Հանեք ջեռոցից և անմիջապես մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ