...

Քաղցր ու համեղ. Ելակը՝ վանիլային սոուսով

Քաղցր ու համեղ. Ելակը՝ վանիլային սոուսով

Այս աղանդերի համար նախատեսված վանիլային շաքարավազը շատ հեշտ է պատրաստել նաև տնային պայմաններում: Դրա համար ապակե տարայի մեջ շաքարավազ լցրեք, մի փոքր վանիլին ավելացրեք, խառնեք, շատ ամուր փակեք և 7-10 օր թողեք:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ ելակ
  • 12 հատ միջուկով վաֆլե ձողիկներ
  • 2 հատ ձու
  • 3 ճ.գ. շաքարավազ
  • 4 ճ. գ. սպիտակ գինի
  • 1/3 թ.գ. վանիլային շաքարավազ
  • անանուխի 4 տերև

Պատրաստման եղանակը

  1. Ելակը մաքրեք, լվացեք ու չորացրեք: Հատապտուղների մի մասը թողեք զարդարելու համար, մնացած ելակները դանակով կիսեք:
  2. Վանիլային սոուսի համար ձվերը հարեք՝ երեք անգամ մաս-մաս ավելացնելով շաքարավազը: Հարելու վերջում լցրեք գինին ու վանիլային շաքարավազը: Շարունակեք հարել մինչև սոուսի խտանալը:
  3. Լայն բաժակների մեջ 3-ական վաֆլե ձողիկներ դրեք, ավելացրեք կիսած ելակները: Վրան լցրեք սոուսը: 
  4. Աղանդերը զարդարեք առանձնացրած հատապտուղներով ու անանուխի տերևներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ