...

Քաղցր ու համեղ. Հատապտղա-կաթնաշոռային աղանդեր

Քաղցր ու համեղ. Հատապտղա-կաթնաշոռային աղանդեր

Այս աղանդերի համար նախատեսված կաթնաշոռը կարող եք ինչպես գնել, այնպես էլ պատրաստել տնային պայմաններում: Դրա համար 3 լիտր տաք կաթին 1 ճ.գ. թթվասեր ավելացրեք, խառնեք: Կաթը 12 ժամով թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Կաթնաշոռային կաթը հասցրեք եռման աստիճանի, հետո հովացրեք՝ կաթնաշոռը շիճուկից զատելու համար: Այս ձևով պատրաստված կաթնաշոռը փափուկ ու նրբահամ կլինի:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 250 գ կաթնաշոռ
  • 150 գ հատապտուղներ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ.գ. ժելատին
  • 2 թ.գ. կիտրոնի հյութ
  • 5 ճ.գ. հանքային ջուր
  • 3 ճ.գ. կաթ
  • 2 ճ.գ. թթվասեր
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1/4 թ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինը թրջեք վեցապատիկ ավել սառը ջրի մեջ և թողեք փքվի: Ավելորդ հեղուկը հեռացրեք:
  2. Քերած կաթնաշոռը խառնեք կիտրոնի հյութի, հանքային ջրի, շաքարավազի, աղի հետ ու հարեք:
  3. Տաք կաթը խառնեք ժելատինի հետ, կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, ապա հովացրեք, խառնեք կաթնաշոռի զանգվածի հետ:
  4. Թթվասերը հարեք, խառնեք կաթնաշոռա-թթվասերային զանգվածի հետ: Ստացված խառնուրդը հատապտուղների հետ լցրեք տարայի մեջ: 3 ժամով սառեցրեք: Մի քիչ հատապտուղ թողեք զարդարելու համար:
  5. Մատուցելիս տարաները մի քանի վայրկյանով մտցրեք եռացող ջրի մեջ: Աղանդերը տեղադրեք ափսեի մեջ, զարդարեք հատապտուղներով ու անանուխի տերևներով: Ցանկության դեպքում վրան կտրտած ընկուզեղեն ցանեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ