...

Քաղցր ու համեղ. Տանձով, դարչինով ու կոճապղպեղով կարկանդակ

Քաղցր ու համեղ. Տանձով, դարչինով ու կոճապղպեղով կարկանդակ

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 600 գ (3-4 հատ) տանձ
  • 250 գ շերտավոր խմոր՝ առանց խմորիչի
  • 1 ճ.գ. կոնյակ
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1/3 թ.գ. աղացած դարչին
  • 30 գ կարագ
  • փոքր կտոր կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Թավայի մեջ տաքացրեք կարագը, ավելացրեք շաքարավազն ու կոնյակը, եռացրեք: Օգտագործեք ջերմադիմացկուն թավա, որը կարելի է ջեռոցում տեղադրել:
  2. Տանձերը կիսեք, մաքրեք սերմերից ու կեղևից: Տանձերը կտրած մասը վերև տեղադրեք թավայի մեջ, թավայի կափարիչը ծածկեք ու կարամելի մեջ 3-5 րոպե շոգեխաշեք, մինչև փափկելը:
  3. Կոճապղպեղը մաքրեք, մանր կտրատեք կամ քերիչով անցկացրեք:
  4. Թավան հանեք կրակից, թողեք տանձերն ամբողջությամբ հովանան: Տանձերի վրա լցրեք քերած կամ կտրտած կոճապղպեղն ու աղացած դարչինը:
  5. Շերտավոր խմորը 3-4 մմ հաստությամբ բացեք: Խմորը պետք է 2-3 սմ ավելի լայն լինի, քան ձեր թավան: Խմորի ծայրերը կտրատեք, դարձրեք շրջանաձև:
  6. Խմորով ծածկեք տանձերը՝ խմորի ծայրերը ներքև հրելով: Թավան տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում:
  7. Կարկանդակը 25 րոպե թողեք ջեռոցի վերևի հատվածում, մինչև մուգ ոսկեգույն երանգ ստանալը: Ջեռոցից հանեք, թողեք 5 րոպե:
  8. Թավան ծածկեք սկուտեղով, ապա կտրուկ շրջեք թավան՝ կարկանդակը տեղափոխելով սկուտեղի մեջ:
  9. Կարկանդակը կարող եք զարդարել ռեհանի տերևներով:
  10. Կարկանդակը մատուցեք պաղպաղակի գնդիկի կամ հարած, սառեցրած սերուցքի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ