ԱԺ քպ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում ասել է. «Քոչարյանը Ալիևի հետ հանդիպմանն ասել է՝ կներեք, պիտի զուգարան գնամ, և փախել է»:
«ՉԻ». Էս, իհարկե, վերջի վերջն է: Ուրեմն, Ադրբեջանի արտգործնախարարը պատմում է, որ 2019 թվականին Փաշինյանը Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե չի կարող և չի լուծելու Ղարաբաղի հարցը: «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»,- ըստ Բայրամովի՝ Ալիևին հռետորական հարց է տվել Փաշինյանը:
Հիմա սրանք, այսինքն, մեր իշխանավորները, քանի որ ադրբեջանցիներին պատասխանելու համարձակություն չունեն, տակները լցրած են, «աբառոտկա են ֆռում» Ռոբերտ Քոչարյանի վրա: Բայրամովի խոսքերի վրա ծպտուն չեն հանել, չեն էլ կարող, բայց, այ, շատ դուխով թռնում են Քոչարյանի դեմքին:
Այսինքն, Ադրբեջանի ղեկավարությունը սրանց ինչքան չափալախի, նույն չափով էլ սրանք են պատասխան չափալախ տալու, բայց մեր ընդդիմությանը, հանրությանը, նախկիններին: Բա ի՞նչ անեն խեղճերը: