...

Пой, птичка!

Пой, птичка!

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Կտրիճ Ներսիսյանին առաջարկում եմ քարը փեշից թափել ու գլխավորել Տաշիրենց ընտրական ցուցակը: Դրա իրավունքը, ի տարբերություն կաթողիկոս լինելու, նա ունի»:

«ՉԻ». Սրանք գիտե՞ք՝ ում են հիշեցնում: Բարոն Մյունհաուզենի մուլտֆիլմի սիրամարգին: Էն որ գեղեցիկ, երփներանգ փետուրներով է, բայց որ բերանը բացում է, մենակ ծղրտոց է դուրս գալիս:

Ինչքան ուզում եք գեղեցիկ հագնվեք, շորորալով քայլեք, թևի տակ մի երկու հատ էլ դիպլոմ պահեք, մեկ է, ձեզանից մենակ ծղրտոց է լսվում: 

Ֆեյսբուքում մի ստատուս են ծղրտում, վռազ տանում Նիկոլին ցույց են տալիս. հը՞, շեֆ, ո՞նց է, լա՞վ եմ գրել: Հա, բա ոնց, ինձանից մի հատ մեծ լայք: Տեմպը չթուլացնեք: 

Մարդ ուզում է ասի՝ քարը փեշից թափեք, գնացեք, «Ենի Ազերբայջանի» ցուցակը գլխավորեք: Նաղդ անցողիկ տեղեր կունենաք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ