...

ՔՊ-ն կդառնա կուսակցություն՝ առանց անդամների

ՔՊ-ն կդառնա կուսակցություն՝ առանց անդամների

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024 թվականից դուրս կգան կուսակցությունից։

Մեր տեղեկությունների համաձայն, այս հայտարարությունից հետո հազարավոր ՔՊ-ականներ նախ զարմանք են ապրել՝ տեղեկանալով, որ ՔՊ-ն, պարզվում է, նաև գաղափարներ ունի, ապա շտապել են համացանցում և լրատվամիջոցներում փնտրել այդ գաղափարներն ու գտնելու դեպքում անմիջապես «կրել»։ Տևական որոնումներից հետո, այդպես էլ ոչինչ չգտնելով, նրանք որոշել են չհուսահատվել, ուսումնասիրել կարկառուն ՔՊ-ականների գործունեությունը, և ի վերջո հանգել են եզրակացության՝ իրենք բոլորն էլ ՔՊ գաղափարների իսկական կրողներ են։ Որովհետև սիրում են պետության հաշվին կուշտ փորով հաց ուտել և պատրաստ են հանուն դրա քծնել Նիկոլին։ 

Համենայն դեպս՝ բարձրաստիճան ՔՊ-ականների գործունեության ուսումնասիրման արդյունքում այլ «գաղափարներ» հայտնաբերել չի հաջողվել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   5219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ