...

Քյարամ Սլոյանի ճկույթը չարժեք

Քյարամ Սլոյանի ճկույթը չարժեք

ԱԺԲ անդամ Արա Պապյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է. «Չեմ ուզում իմ զավակների արյունը թափվի, ՀՀ-ում կապրեն այն ժամանակ, երբ առաջնորդվենք Վիլսոնի վճռով»:

«ՉԻ». Այսինքն՝ պատերազմում զոհված զինվորների ծնողների ուշքը գնում էր իրենց զավակներին բանակ ուղարկելու համար, երազում էին, որ տղաների արյունը թափվի: Փոխանակ փախցնեին բանակից: Կամ էլ՝ Քյարամ Սլոյանը, նրա պես հազարավոր պայծառ տղաներ պետք է գնան բանակ, իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ կատարելու, իսկ ահա «ազգայնական» Արա Պապյանի տղաները պետք է փախչեն Կանադա, ոտը ոտին գցեն, սպասեն, թե երբ են Հայաստանում սկսելու առաջնորդվել Վիլսոնի վճռով:

Հասկանում ե՞ք այս մարդու ասածը: Պաշտոնապես դասալքություն է քարոզում, քանի դեռ իր ուզած քաղաքականությունը չի իրականացվում: Եթե սրա տրամաբանությամբ առաջնորդվենք, վաղն էլ մեկը կարող է շատ հանգիստ հայտարարել, թե իր տղաները չեն ծառայի բանակում այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Մեծի քարտեզներով չենք առաջնորդվում:

Մյուսն էլ պայման կդնի, որ մինչև բիթքոյնի մասին օրենք չընդունվի, իր տղաները չեն ծառայի, կամ՝ ծիրանի մթերման գները մինչև չբարձրացնեն: Ամեն մեկը կարող է իր զավակի ծառայության համար համապատասխան պայմաններ առաջ քաշել, ինչո՞վ են Արա Պապյանից պակաս: 

Ու սրանք իբր մեր ազգայնականներն են: Ազգայնական հասկացությունը բերել, հավասարեցրել են դասալիքի կարգավիճակի: Դրա համար էլ այսպես մեծ-մեծ հոխորտում են, Քռից ու Արաքսից են խոսում, գիտեն, որ իրենց պես քյալլագյոզների պատճառով պատերազմ եղավ, Քյարամն է գնալու, ոչ թե՝ իրենց զավակները: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ