․․․ Եւ դարձեալ եղաւ, որ խօսեց զՆիկողայոսն մարդկանց առաջին, և յոխօրտաց, զի ո՛չ ընդունեալ էր զդեղօրայքն հոգեմէտ ի պատշաճ ժամանակի, ապա և ցնցուեցաւ՝ որպէս ցաւագարն զայսօրիկ, և նստեց զծալապատիկ, և ասաց ի տէս ամէնեցուն․ «Ալլահու ա՛քբար»։ Եվ սորան լսելով՝ ամէնքը շփոթահար եղան, և սորանցից մէկը խօսեց նորա առաջին, և ասաց․ «Օ՛ Նիկողայոս, ծառայ Աստուծոյ, Աննայի և Ֆրանկլինի, զի նորա պատկէրով թուղթերի առջև է, որ ծածուկ (Աննայից) երկրպագութիւն ես անում, մի՞թե օրէն է քեզ, որ ահա ամէնքիս վերայ իշխանաւոր եղար, ամէնքիս Տիրօջ արքայութիւնը խօստացար, բայց հիմա «Ալլահու աքբար» ես աղաղակում ի տէսն ֆէյսբուքի»։
Եվ այս խօսքի վերայ զՆիկօղայոսն մուրճով նշան արեց, և մօտեցան ամէնայն իրաւապահք և զպարէկք, և հարց տուողին Փարաքարի համայնքապէտի պէս արեցին, և դորանից հետո խօսեց զՆիկողայոսն, և ասաց․ «Ահա ես յոթ տարի առաջ հայտնուեցի ձեր առջև, և ամէնքիդ երկրային արքայութիւն խօստացայ՝ քեաբաբ առ քեաբաբ, բայց ամէնայն քեաբաբ մենութեան մէջ վայելեցի, և բնաւ մէկը ձայն չհանեց։ Եւ դարձեալ ես Ավետեաց Երկիրը 30 արծաթով վաճառեցի, և ձեր փայը որպէս պարգևավճար տրուեց ձեզ (զորս եբրայերեն «թուլափայ» կօչուի), և ամէնքդ գօհացաք, և բնաւ ո՛չ կանգնեցրեցիք ինձ ի յանդիմանս պատի գնդակահարութեան, ինչպէս որ օրէն էր։ Եւ դարձեալ ես ձեր հաւատքի ամէնայն Տաճարք չարութեան որջ կօչեցի, և Տաճարաց ամէնայն սպասաւորաց՝ ոճրագօրծներ, և ամէնքին զնդանը նէտեցի, և ձեր ամէնայն սրբութիւն պղծեցի՝ որպէս մի ելուզակ ասպանդական և Ալէն թքաբարոյ, և դուք ամէնքդ դարձեալ մունջ մնացիք։ Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ ահա ձեր առջև կանգնած՝ ասում եմ «Ալլահու աքբար», մի՞թե անբարիշտ եք և բնաւ խաղաղութիւն չեք ուզում ձեր օրերումը»։
Եւ երբ այդպէս էր խօսում՝ մէկը կանգնեց նորա առաջին, և ասաց․ «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ գրուած է, թե դեռ հավը չխօսած՝ երեք անգամ պիտի ուրանաս քո երկիրը, հաւատքն ու ազգութիւնը։ Բայց ախր դու ամե՛ն օր ես ուրանում»։ Նիկողայոսն էլ պատասխանեց, և ասաց․ «Բայց ամէնայն հավ, որ իմ հրահանգով խօսի՝ երկրային արքայութեան պիտի արժանանայ, զի նորանցը կլինի ամէնայն մանդատք, պաշտօնք, կվարտիրայք և նույնիսկ զտնտեսութիւնք ջրային»։ Ամէն։