...

Ռեալպոլիտիկն ու հավի տեսությունը

Ռեալպոլիտիկն ու հավի տեսությունը

ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը գրել է. «Քաղաքականության` ռեալ պոլիտիկի մեջ, կա ընդամենը մի սկզբունք` արա այն, ինչ պիտի անես և թող լինի այն, ինչ պիտի լինի։ Քաղաքականության մեջ չկա հավանականության տեսություն»:

«ՉԻ». 20 տարի ռեալպոլիտիկի մասին պատկերացումները հենց այս մակարդակի են եղել ու շարունակում են մնալ:

Արա Պապյանի ասածը թարգմանաբար սա է նշանակում. եկեք ասենք ոչ մի թիզ ու Վիլսոնի քարտեզ: Դե հիմա, հետո ինչ կլինի, կլինի: Իսկ հետո, այն, ինչ պետք է լինի, լինում է, իսկ մենք գիտենք՝ ինչ է լինում, մարդն ասում է՝ գիտե՞ք ինչ, բա ես ասել էի, որ լինելու է այն, ինչ պիտի լինի: Պարտվել ե՞նք. դե ուրեմն, եղել է այն, ինչ պիտի լիներ:

Կամ՝ տղաներին փախցնենք բանակից, հետո որ պատերազմ լինի, ուրեմն՝ թող լինի այն, ինչ պիտի լինի:

Եվ վերջում. քաղաքականության մեջ՝ իհարկե, կա հավանականության տեսություն, բայց չկա հավի տեսություն: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ