...

Շատ լավ լուր. Տաջիկստանը դիմել է ՀԱՊԿ-ին

Շատ լավ լուր. Տաջիկստանը դիմել է ՀԱՊԿ-ին

Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով դաշնակցային պարտավորությունների կատարում:

«ՉԻ». Սա շատ լավ լուր է թալիբների համար: Աֆղանստանում և Տաջիկստանում հիմա շատ շոգ է, ռազմական գործողություններ ծավալելը մի շարք դժվարությունների է հանդիպում: ՀԱՊԿ-ին դիմելուց հետո թալիբները կարող են ընդհանրապես չշտապել, սպասել աշնանը:

Ամենայն հավանականությամբ Ստանիսլավ Զասը սեպտեմբերին մոտ կհայտարարի, որ վտանգ չկա, թալիբները պարզապես վիճարկում են՝ Դուշանբեն տաջիկակա՞ն, թե՞ աֆղանական քաղաք է:

Հայտարարությամբ անպայման պետք է հանդես գա նաև Հայաստանի ԱԽ քարտուղարը: Հայտարարի, որ տաջիկները և թալիբները Հայաստանի համար կարևոր գործընկերներ են, և Դուշանբեի ճակատագիրը պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ