...

Շնորհակալություն՝ չծեծելու համար

Շնորհակալություն՝ չծեծելու համար

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանում լրագրողների գործունեությունը խիստ սահմանափակող որոշումներին, ասել է. «Որպես լրագրող, մինչև 2018թ. հեղափոխությունը ես միգուցե բավականին բացասաբար վերաբերվեի այս սահմանափակումներին, բայց ինձ համար ընդունելի չէ զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների և մեր կառավարման տարիների միջև, որովհետև պետք է նայենք, թե ինչ կտրուկ աճ ենք ունեցել խոսքի ազատության ոլորտում, լրագրողները ծեծի չեն ենթարկվում»:

«ՉԻ». Շատ, շատ զգացված ենք, որ մեզ դեռ ծեծի չեն ենթարկում: Այսինքն, եթե լրագրողներին չեն ծեծում, ուրեմն կարելի է խորհրդարանում նրանց համար գաղութի ռեժիմ սահմանել: Եթե խոսքի ազատության ոլորտում կտրուկ աճ է եղել, ուրեմն իշխանական պատգամավորներն այլևս չպետք է հարցազրույցներ տան, կամ էլ դա այնքան բարդ է, որքան ցմահ Շենգեն վիզա ստանալը:

Բա որ ասում է՝ զուգահեռներ մի անցկացրեք Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների հետ: Բա ո՞ւմ հետ զուգահեռներ անցկացնեք: Թալիբների՞: Հա, եթե այդպես է, հարց չկա, հլը որ դրան չեք հասել: Այստեղ դուք նաղդ առաջադեմ եք: 

Բայց մենք քոչարյանական կամ սարգսյանական ժամանակների հետ պետք է զուգահեռներ անցկացնենք ու ասենք, որ նման սահմանափակումներ նրանց օրոք չեն եղել: Ծեծի մասով՝ հասկացանք, հալածանքների մասով էլ բան չասինք, բայց այսօր լրագրողների գործը սահմանափակում եք, վաղն էլ անցնելու եք ծեծի ու հալածանքի: Միշտ այդպես է՝ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել: 

Լավ են սովորել. հենց մի բան ես ասում, անմիջապես պատասխանն ունեն՝ բա որ նախկինները: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ