...

Սիամական հոգեզավակները

Սիամական հոգեզավակները

7or.am-ը գրել է. «Հիմա Նիկոլը քանդել ու վախեցրել է մեր հանրությանը: 1998-ին այդ վիճակը չէր: Այն ինչ չհաջողվեց անել Լևոն Տեր-Պետրոսյանին, անում է Նիկոլը»:

«ՉԻ». Ու հետո քոչարյանականներն ու դաշնակները իբր զայրանում են, որ Նիկոլ Փաշինյանը իր պարտությունների ամբողջ պատասխանատվությունը գցում է սրանց վրա: Այսինքն՝ ձեզ կարելի էր տարիներ շարունակ Հայաստանն ու Արցախը թուլացնել, մաշեցնել, Հայաստանի հարստությունները հանձնել օտարներին՝ դրա պատասխանատու համարելով Տեր-Պետրոսյանին, իսկ Նիկոլ Փաշինյանին չի՞ կարելի:

Ձեզ կարելի է արժանապատիվ խաղաղությունը ու Արցախի անվտանգությունը փոխանակել «Տոյոտա» սերվիսների ու տասնյակ էլիտար շենքերի հետ, Փաշինյանին չի՞ կարելի: 

Նույնիսկ սիամական երկվորյակներն այդքան նման չեն իրար, ոնց որ քոչարյանականներն ու իշխանավորները: Ձեռ-ձեռի տված, դերերը բաշխած երկիրը վարի են տալիս, բայց իրենք հեչ մեղավոր չեն, պատասխանատու չեն: 

Չենք մեկնաբանում Անդրանիկ Թևանյանի գրածը: Իմաստ չկա: Սրանց դեմը գիծ են քաշել. ասել են՝ ընկեր, դրոշ տնկեք, լիժա քշեք, ձեզ պատերով տվեք, Լևոն հիշեք, Նիկոլին քրֆեք, բայց պետականություն, Արցախ, Հայաստան... սրանք մոռացեք: Ձեր դերը խաղում եք, մինչև վերջ խաղացեք: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ