...

Սրանք իրար լավ սիրելու են

Սրանք իրար լավ սիրելու են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի դաշնակ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանությունների հասցեին կոշտ ձևակերպումներով հայտարարություններին, գրել է. «Խորին ափսոսանքս եմ հայտնում, որ հայ ժողովրդի պատմության ճակատագրական պահերին ազգանպաստ գործունեությամբ փառաբանված, ազգին բազում ականավոր գործիչներ տված ՀՅԴ-ի այսօրվա լիդեր են հանդիսանում միջակությունները:

Բայց մի նախադասություն էլ ասեմ քեզ հասկանալի բառապաշարով՝ «Քեզ կարգի բեր, Իշխանի՛կ, չափերիդ մեջ մնա, թե չէ ականջներդ մի օր կքաշեմ»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց «Կամակոր տղամարդու սանձահարումը» ֆիլմի այն պահը, որտեղ Չելենտանոն ու Օրնելա Մուտին իրար գզում են, կռվի մեջ ամբողջ սպասքեղենը ջարդում, աղախինն ասում է. «Փառք աստծո, սկսել են իրար հասկանալ»:

Այնպես որ, իշխանություններն ու ընդդիմությունը սկսել են իրար հասկանալ: Մինչև միասին նույն խորհրդարանում հայտնվելն արդեն հեռակա բանավեճեր են ունենում, որտեղ քննարկում են մարդու անատոմիան, քիթ-կոկորդ-ականջ եզրույթ-տիրույթին վերաբերող հիմնախնդիրներին են անդրադառնում, փորձում լուծումներ գտնել.. կտրել, քաշել, քաշքշել: 

Ու այնքան են իրար հասկանում, որ արդեն անցել են միմյանց փաղաքշաբար անվանելու ձևաչափին. «Իշխանիկ ջան», «Արմենչիկ ջան»... օ՜յ, ի՞նչ եք ասում: 

Պատկերացնում ենք՝ սրանք խորհրդարանում ոնց են իրար սիրելու և հասկանալու: Սկիզբը խոստումնալից է:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   879 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ