...

Ադրբեջանը պահանջում է փոխե՞լ արարողակարգը

Ադրբեջանը պահանջում է փոխե՞լ արարողակարգը

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին Երևանում  «լավ ման են տվել», տարել են Մատենադարան, ուղեկցողն էլ եղել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«ՉԻ»․ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն անձամբ է դիմավորել ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովին և խոնարհաբար նրան ներկայացրել Մատենադարանում պահվող հնագույն մագաղաթները՝ թարգմանված պրոտո-ադրբեջաներենից։ Իսկ ավելի ուշ՝ Երևանում զբոսնելու ընթացքում, ադրբեջանցին հայտարարել է, որ կարդացել է Նիկոլ Փաշինյանի բոլոր հարցազրույցները և խիստ տպավորված է, ապա պահանջել է, որ իրեն ցույց տան «Արևմտյան Ադրբեջանի տարածքում գտնվող հին հռոմեական հավաբունը» և որևէ վաղ միջնադարյան ադրբեջանական պատմական հուշարձան, որից հետո նրան ուղեկցել են Գառնի-Գեղարդ։ 

Մուրադ Մուրադովն ընդհանուր առմամբ գոհ է մնացել այցից, բայց վերջում այնուամենայնիվ իր դժգոհությունն է հայտնել, որ պաշտոնական արարողակարգում հայկական կողմի ներկայացուցչի գլխին կտտացնելու կետ առայժմ ներառված չէ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ