...

Ձեզ կարելի՞ էր

Ձեզ կարելի՞ էր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը գրել է. «ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում նաև խաղաղ հավաքներ, ցույցեր անելը, բայց այդ իրավունքների իրացումը չպետք է զանգվածաբար խախտի նույն սահմանադրությամբ ամրագրված այլոց իրավունքներն ու ազատությունները:

Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճը իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար»։

«ՉԻ». Դուք 2018-ին զանգվածային ցույցեր արե՞լ եք: Արել եք: Փողոցներ փակե՞լ եք: Փակել եք:

Երթևեկությունը կաթվածահար արե՞լ եք: Արել եք: Միջպետական ճանապարհները արգելափակե՞լ եք: Արգելափակել եք: 

Օգտվե՞լ եք սահմանադրությամբ ամրագրված ձեր իրավունքներից: Օգտվել եք: 

Բա ինչի՞ ձեզ այդ ամենը կարելի էր, իսկ ներկայիս ընդդիմադիր շարժման մասնակիցներին՝ ոչ: Եթե Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, նշանակում է՝ դուք էլ եք խախտել: Եթե քաղաքացիական բախումների համար ռիսկեր է պարունակում, ուրեմն 2018-ին ձեր շարժումն էլ էր ռիսկեր պարունակում:

Բայց եթե այդ բախումներից խուսափելու համար 2018-ին պետության ղեկավարը հրաժարական տվեց, ձեր ղեկավարը պատրաստ է գնալ այդ բախումներին: Տարբերությունը սա է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ