...

Մնաց Նապոլեոնը

Մնաց Նապոլեոնը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով երկրում զենքի ապօրինի շրջանառությանը, ասել է. «Տեղեկություններ կան, որ ինչ-որ քանակությամբ զենք է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն»:

«ՉԻ». Էս քպ-ականներն ու նրանց մերձավորները միշտ ինչ-որ տեղեկություններ են ունենում, որ դրսից եսիմ ինչեր են ներմուծվում: Կարծես հալյուցինացիաներ են մոտները, քանի գնում, սրվում են:

Մե՛կ դրսից տրանսգենդերների դեսանտ է աչքներին երևում, մե՛կ քրեական հեղինակությունների տարափ:

Հիմա էլ զենքերից են խոսում: Հալյուցինացիաներից տպավորություն է, որ սաղ աշխարհը զբաղված է Հայաստան ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ուղարկելով, որ սրանք էլ հերոսաբար դրանց դեմն առնեն: 

Այսպես որ շարունակվի, կհայտարարեն, որ Նապոլեոնն է Հայաստան գալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ