...

Ոստիկանների իրավունքները հովհարայի՞ն են

Ոստիկանների իրավունքները հովհարայի՞ն են

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել է, թե «խուլիգանական դեպքերը, այլոց տրանսպորտային միջոցները ջարդելը, ճանապարհ փակելը» կանխելու նպատակով ոստիկանությունն իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ զենք կիրառի։

ՔՊ-ական պատգամավորի տրամաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի հիմնական մեղավորը ոստիկաններն են, որոնք 2018-ի ապրիլին թերացել են իրենց պարտականությունները կատարելիս և զենք չեն կիրառել «խուլիգանական դեպքերը, այլոց տրանսպորտային միջոցները ջարդելը, ճանապարհ փակելը» կանխելու նպատակով։ Այ եթե կանխեին՝ Հայաստանն այս վիճակում չէր լինի, Արմեն Խաչատրյանն էլ, ի դեպ, պատգամավոր չէր լինի։

Միայն թե չասեք՝ 2018-ին տեղի ունեցածը «խուլիգանություն» չէր։ Բա ուրիշ ի՞նչ էր, եթե ընդամենը 7,7 տոկոս ձայն ստացած ուժի ներկայացուցիչն «ապօրինի գործողություններով» պահանջում էր անհապաղ իրեն հանձնել իշխանությունը, թեև ավելի վաղ հենց ինքն էլ պաշտոնապես ճանաչել էր այդ ընտրությունների արդյունքները։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ