...

Ստացվեց՝ ինչպես միշտ

Ստացվեց՝ ինչպես միշտ

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցին՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է․ «Մենք հիմք ընդունում ենք 1926 թվականի քարտեզը, բայց մենք ոչ բոլոր քարտեզները ունենք։ Այս պահին իրավիճակը կայունացնելու համար մեզ առաջարկվել է 1974 թվականի քարտեզը»։

«ՉԻ»․ Այ սա կոչվում է պրոֆեսիոնալիզմ։ Փաստորեն մենք որպես սահմանազատման-սահմանագծման հիմք ընդունում ենք այն քարտեզները, որոնք չունենք։ Բայց «մոտավոր պատկերացումներով» գիտենք, որ դրանք ահագին լավն են։ Միաժամանակ մենք սուսուփուս համաձայնվում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով, թեև «մեր կողմից որպես հիմք ընդունվող» 1926 թ․ քարտեզով այդ տարածքը Հայաստան է։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ առաջարկվել է 1974-ի քարտեզը, և մենք գործնականում ընդունել ենք դա։ Հարց է ծագում՝ բա էլ ինչո՞ւ ենք որպես հիմք ընդունում 1926-ի քարտեզները։ Դրա փոխարեն կարող էինք, ասենք, Պտղոմեոսի քարտեզն ընդունել։ Միևնույն է՝ որևէ մեկը մեր դիրքորոշումը հաշվի չի առնում։ Թե՞ իշխանությունների համար կարևորը ոչ թե կոնկրետ արդյունքն է, այլ այն, որ ցույց տան, թե լավ բան էին ուզում, պարզապես չստացվեց։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ