...

Ստի կապիտալիզացիան ո՞րն է

Ստի կապիտալիզացիան ո՞րն է

Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, մի թեթև ճոխացրել է՝ հայտարարելով, թե V-Dem 2022 վարկանիշի համաձայն, Հայաստանը մտել է ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։ Իրականում ժողովրդավարական երկրները, ըստ այդ դասակարգման, բաժանվում են չորս խմբերի, իսկ Հայաստանն ընդամենը 3-րդ խմբից տեղափոխվել է 2-րդ խումբ։ Բան չունենք ասելու, պարզապես եթե նրա կարծիքով դա «բարձրագույն խումբ» է, ուրեմն գոյություն ունի նաև «սաստիկ բարձրագույն խումբ»։ 

Բայց զավեշտն այն է, որ Նիկոլը որոշել է ձեռի հետ էլ «կապիտալիզացնել» այդ նվաճումը, պարզ ասած՝ փող կպցնել։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է նա պատրաստվում վաճառել մի ապրանք, որի «սորտն» էս գլխից կեղծում է։

Հ․Գ․ Ի դեպ, 2-րդ խումբը, որտեղ հայտնվել է Հայաստանը, կոչվում է «էլեկտորալ ժողովրդավարություն», այսինքն՝ այդ երկրներում իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով։ Հայաստանի դեպքում դա միայն մասամբ է ճիշտ։ Մեր դեպքում իսկապես էլ ընտրությունների միջոցով իշխանություններ են ձևավորվում, բայց՝ դատական իշխանություններ։ Այն դատավորները, ովքեր կալանավորում են ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին, շարունակում են պաշտոնավարել, իսկ ովքեր չեն կալանավորում՝ դուրս են շպրտվում համակարգից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ