...

Տակը բան չէր մնա

Տակը բան չէր մնա

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ բանակում վերջին մեկ օրում երկու մահվան դեպքերի համար նախարար Սուրեն Պապիկյանը պետք է պաշտոնանկ արվի. «Դուք միանգամից ուզում եք սենսացիոն պաշտոնանկություններ: Եթե այդպես գնանք, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լինի»:

«ՉԻ». Բայց ո՞վ ասաց, որ մարդիկ սենսացիոն պաշտոնանկություններ են ուզում: Օրինակ, եթե Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ լինի, դա հեչ էլ սենսացիոն չի համարվի, այլ շատ տրամաբանական և սպասելի: 

Ավելին ասենք, այսօր որ պաշտոնյային էլ հանեք գործից, դա սենսացիա չի համարվի: Ու Անդրանիկ Քոչարյանը ճիշտ է ասում. եթե վատ աշխատանքի ու ձախողումների համար պաշտոնյաները պաշտոնանկ արվեին, այո, այսօր ոչ մի պաշտոնյա իր տեղում չպետք է լիներ:

Իսկ Պապիկյանին հանեք, թող մարդը վերջապես իր սիրած գործով զբաղվի. այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ