...

«Տեղեկացված լինելու» ծուղակը

«Տեղեկացված լինելու» ծուղակը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։

Մեր մեջ ասած՝ բանակցային գործընթացից նույնիսկ Նիկոլ Փաշինյանը «տեղեկացված չէ», ուր մնաց՝ ՔՊ խմբակցությունը տեղեկացված լինի ու դեռ մի բան էլ ընդդիմությանը տեղեկացնի։ Բայց ընդդիմությունն ամեն դեպքում ճիշտ է արել, որ հրաժարվել է տեղեկացված լինել։ Գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև եթե բանակցությունների մասին տեղեկացված չես ու Նիկոլին անվանում ես պետական դավաճան՝ դա ընդամենը քաղաքական գնահատական է, իսկ եթե տեղեկացված լինելով ես անվանում դավաճան՝ դա արդեն պետական գաղտնիքի հրապարակում է, ու արդեն ինքդ ես ենթարկվում քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար։

Այլ կերպ ասած՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված լինել-չլինելը Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականի հետ կապ չունի․ երկու դեպքում էլ գնահատականը նույնն է։ Իսկ ահա հնչեցնելու հետևանքները կարող են տարբեր լինել։ Բա արժի՞ անշառ գլուխները դնել շառի տակ՝ հանուն «ինֆորմացված լինելու» և իմանալու այն, ինչ առանց այն էլ բոլորը գիտեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   390 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ