...

Վախենում են

Վախենում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում հիշեցնելով, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել ուղիղ հարցին, թե ինչու չի գնում Արցախ, ասել է. «Փաշինյանը խուսափում է այցելել Արցախ, քանի որ վախենում է: Վախն այնքան խորն է նստած այս մարդու մեջ, որ չի համարձակվում որևէ քայլ անել, որը կզայրացնի Ալիևին»։

«ՉԻ». Ինչու Փաշինյանը Արցախ չի գնում, դա հասկանալի է, պարզ է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց...

Եթե էս ԱԺ ՔՊ խմբակցությունում գոնե մի հոգի տրամաբանող, մտածող, ուղեղն աշխատեցելու ունակություն ունեցող լիներ, պատասխան հարցը կտար Աղվան Վարդանյանին: Կհարցներ՝ իսկ Ռոբերտ Քոչարյա՞նն ինչի չի գնում Արցախ: Շատ ուղիղ հարց: Ինչի՞ չի գնում: Ոնց որ թե Քոչարյանը Արցախի հետ ավելի շատ կապ ունի, քան Նիկոլ Փաշինյանը:

Բա հարցրեք, էլի: Ե՞րբ է վերջին անգամ գնացել: Մի տարի առաջ: Ինչպես և՝ Փաշինյանը:

Բա ինչի՞ չի գնում, քաջալերում արցախցիներին, ելույթ ունենում Արցախի խորհրդարանում, ձեռքը խփում սեղանին, հայրենասիրական ճառեր ասում, Ստեփանակերտում հանրահավաք հրավիրում, Արցախի շրջաններով պտտվում, մարդկանց հետ հանդիպում: 

Որևէ մեկին չի՞ զարմացնում, որ Քոչարյանը կտրականապես խուսափում է Արցախ գնալուց: Ո՞վ է ձեռքը բռնել, խանգարող կա՞: Ու սա դեռ՝ Արցախ գնալու մասին ենք խոսում, ոչ թե վերադառնալու: Գնար, նորից Ադրբեջանին ծնկի բերեր, Շուշին ու Բաքուն գրավեր, ոնց որ 20 տարի հանրությանը պարծեցել է այդ հեքիաթներով: Թող այդ հեքիաթները իրականություն դարձնի: 

Տվեք այդ հարցը: Անհասցե ենք գրում, քանի որ ՔՊ-ի պատգամավորներն անհույս են: Մենք գիտենք, թե ինչի չի գնում, բայց կցանկանայինք «հերոսից» լսել հարցի պատասխանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ