...

Վերջին քյաբաբը

Վերջին քյաբաբը

Կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2020 թ․ սեպտեմբերից առ այսօր դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող մոտ 1000 անշարժ գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն և այլն, ընդհանուր հայցագինն էլ գերազանցում է 500 միլիարդ դրամը, իսկ մինչ օրս պետությանը փոխանցվել է ընդամենը 2,1 միլիարդ դրամի գույք։

Տեմպերը, ինչ խոսք, տպավորիչ են․ 3 տարի 2 ամսում՝ բռնագանձվելիք ընդհանուր գումարի 0,42 տոկոսը։ Բայց մտահոգվելու կարիք չկա։ Եթե նույն տեմպերով շարունակվի՝ ամբողջ գումարը կբռնագանձվի ընդամենը 754 տարում։ Թեև Նիկոլ Փաշինյանի «խորը մտահոգությունը» նույնպես հասկանալի է․ ՀՀ հպարտ քաղաքացիներից շատերը, հնարավոր է, 754 տարի չապրեն ու այդպես էլ չտեսնեն ժողովրդին վերադարձված «վերջին քյաբաբը»։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար դա չափազանց կարևոր է՝ ինչպե՞ս կարելի է չկատարել ՀՀ հպարտ քաղաքացիներին տված խոստումը։

Իբր՝ մյուս խոստումները «դորդուբեշ է արել»․․․ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   329 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ