...

Will Soon-ի վկաները

Will Soon-ի վկաները

ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանը գրել է. «Ժամանակն է մտածել՝ ի՞նչ ենք անելու Ռուսաստանի կապիտուլիացիայից հետո»:

«ՉԻ». Ուղիղ 2 ամիս առաջ՝ մարտի 23-ին, Արա Պապյանը Ռադիո FM 106.5-ի եթերում հայտարարել էր հետևյալը. «Չինաստանը հետ քաշվեց. ևս երկու շաբաթ և Ռուսաստանը կվերջանա»:

Փաստորեն 2 ամիս առաջ հայտարարել է, որ Ռուսաստանը 2 շաբաթից կվերջանա, ու հիմա գրել է, որ ոնց որ թե այնքան էլ չի վերջացել, քանի որ ռուսները ոնց որ թե այս ժամի դրությամբ կապիտուլյացիայի չեն ենթարկվել: Կամ էլ էն անեկդոտի ազդեցության տակ է մնացել, որ ասում է՝ «պապայիդ մահը շարունակվում է»:

Կամ էլ, եսիմ, մտքներովս անցավ, իսկ կարո՞ղ է Արա Պապյանը, որ հա ասում է՝ Վիլսոն, Վիլսոն, նկատի ունի ոչ թե ԱՄՆ-ի նախկին նախագահին, այլ պարզապես ասում է՝ will soon, will soon, այսինքն՝ «շատ շուտով», «հեսա-հեսա», «բան չմնաց»... 


 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ