...

Խանլարովան ձերն է ու ձերն էլ կմնա

Խանլարովան ձերն է ու ձերն էլ կմնա

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի լրատվամիջոցը՝ 7or.am-ը, անդրադառնալով «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենայի հաղթանակին, գրել է. ««Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթեց... Զեյնաբ Խանլարովան»:

«ՉԻ». Մեծ հաշվով, մենք կարող ենք ոչինչ չմեկնաբանել: Այսպես հրապարակենք լուրը, դուք ինչ ուզում եք, մեկնաբանեք: Բայց այդպես էլ չի ստացվի: Որ թողնենք ընթերցողի «ինչ ուզում եք»-ին, այնպիսի բաներ կգրեն, ֆեյսբուքը մեզ ցմահ կարգելափակի՝ 9 հարկանի քֆուրներ, ատելություն, հակագյալմիստական արտահայտություններ տարածելու համար:  

Որ Սովետի ժամանակ Քոչարյանի ստեփանակերտյան բնակարան մտնեիր, կտեսնեիր, որ ՎԷՖ ադապտերի վրա դրված պլաստինկաների կեսը հաստատ Զեյնաբ է: Մի երկու հատ Ռոզա Ռիմբաևա ու Մուսլիմ Մագոմաև, իսկ ամենատակը Բրեժնևի ելույթների հավաքածուն՝ ԽՄԿԿ 24-րդ համագումարում: Իսկ հիմա նրա մանկլավիկները Մալենայի նկարը դնում են Խանլարովայի նկարի կողքին, յանի զարգացել են, մշակույթի թացն ու չորը սկսել են իրարից տարբերել:

Բայց Վանոն այս առթիվ ավելի դիպուկ է գրել. 

«Քոչարյանը ամենաքիչը մտածում էր Հայաստանի ու հայության վարկի մասին: Քոչարյանը Ղարաբաղում անհամեմատ պարապ էր և հազիվ թե տեղեկացած չլիներ, որ Նոբելյան մրցանակի, ընդհանրապես ասած, ներկայացնում են Նոբելյան մրցանակակիրները: Կարևորը «ազգային ղալմաղալն» էր, ինչին վիրտուոզ տիրապետող դաշնակցական մամուլը դրսում պիտի ապահովեր այդ «սարերից իջավ մի խումբ ձիավոր» երգ-պարի և ապա դրան հաջորդած մյուս «ազգանպաստ» հարայհրոցների մեդիա-շախուշուխը: Հասկանալի է, որ ոչ միայն Նոբելյան հանձնաժողովը, այլև աշխարհում ոչ ոք չիմացավ Ռոբի Նոբելյան հավակնությունների մասին: Այսինքն, դա պետք էր ներազգային գործածության համար, որպեսզի հայ ժողովուրդը չմտածի, թե ինքը մինչ այդ իր իմացած հայն է, այլ Նոբելյան մրցանակի հավակնորդ ղարաբաղցի Արտեմ ծնող, և գոտեպնդված սպասի մի կուշտ օրվա: Համ էլ, գյուղից քաղաք եկած տղեն ինչ ձևով պիտի իր հավակնությունների մասին իմաց տա, եթե ոչ առաջիկա շաբաթ օրը կարմիր փողկապով ու սպիտակ նասկիներով օպերա գնալով: Ջազը հետո էր»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ