...

Բողոքի հուժկու նվնվոցը

Բողոքի հուժկու նվնվոցը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Սև լիճ զորք չի ուղարկում, Վերին Շորժա զորք չի ուղարկում, Սոթք զորք չի ուղարկում, ոչ մի տեղ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի»:

«ՉԻ». Սա այն մաքսիմումն է, ինչ կարող են ասել քոչարյանականները: Չսպասեք, որ իրենք հանկարծ կարող են քննադատել Նիկոլ Փաշինյանի որոշումը: Կիսատ-պռատ, սենց նվնվոցներ, բայց ոչ ավել:

Հլը մի հատ թող Քոչարյանը լիներ Փաշինյանի տեղը. բանակի կեսը կուղարկեր Ղազախստան: Չեք հավատո՞ւմ. այդ մարդը Հայաստանի ու Արցախի սահմաններն ամրապնդելու փոխարեն զինվորներին՝ տեխնիկայով, բանով, հանում բերում էր Երևան՝ իր իշխանության ներքին կարգը պաշտպանելու համար: Հիմա ինչի՞ չպիտի չաներ:

Դրա համար էլ չի կարող քննադատել: Փաշինյանն անում է այն, ինչ ինքը կաներ: Եվ հետո. ո՞նց կարող է Ռուսաստանի շահերին հակասող տեսակետ հայտնել: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2800 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ