...

Խոխին լավ կնայեք

Խոխին լավ կնայեք

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը, իսկ ընդդիմությունից՝ Լևոն Քոչարյանը:

«ՉԻ». Հիշում ենք, թե 2020-ի պատերազմից հետո ինչպես էին քոչարյանական շրջանակները առանց բացառության դավաճան համարում բոլոր նրանց, ովքեր ոչ թե պարզապես համագործակցում էին իշխանությունների հետ, այլ նույնիսկ շփվում նրանց հետ: 

Հիմա քոչարյանական շրջանակների առաջնորդներից մեկը, իրենց կողմից «դավաճան» որակված իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված, Եվրոպա է գնալու: Միասին հաց են ուտելու, մի հարկի տակ քնելու, իրիկունները միասին զբոսնելու են, միասին քննարկելու են ինչ-որ հարցեր: Որ հարցնես, կասի՝ դե, պետության շահերի համար եմ գնում: Ըհը, հաստատ:

Ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է (սա Factor.am-ն է հայտնել), որ Ալեն Սիմոնյանը Լևոն Քոչարյանին պատվիրակության կազմում ընդգրկել է մարտի 4-ին, և միայն 8 օր հետո՝ մարտի 12-ին, դատարանը Լևոն Քոչարյանի խափանման միջոց բացակայելու արգելքը հանել է: Թեպետ պիտի հակառակը լիներ: Որովհետև չի կարելի պատվիրակության կազմում ընդգրկել մեկին, որի հանդեպ խափանման արգելք կա: Բա որ դատարանը մերժե՞ր խափանման արգելքը հանելու միջնորդությունը... Բա որ...

Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն անձամբ է երաշխավորել Լևոն Քոչարյանի համար, ինքն արդեն նման փորձ ունի: Դատարանում երևի ասել է՝ խոխեն իմ թևի տակ կլինի, արխային եղեք, ուր գնամ, հետս տանելու եմ, միշտ աչքիս առաջ է լինելու, տիրություն կանեմ, դուք թողեք: Բան եմ ասում: Դատարանն էլ ո՞նց կմերժեր նման միջնորդությունը: Պետական շահը կարևորն է: 

Հ.Գ. Գնա, գա, Լևոն Քոչարյանը սկսելու է դավաճանների դեմ պայքարը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ