...

Զոհ ունե՞նք․ «Պապիկյանը կարող ա՞ լակած քնած ա»

Զոհ ունե՞նք․ «Պապիկյանը կարող ա՞ լակած քնած ա»

«Պապիկյանը կարողա՞ լակած քնածա։ Ինչ ա՞ կատարվում արա, մի բան գրեք»,- ֆեյսբուքում մեկ ժամ առաջ գրել է օգտատերերից Արամ Մանուկյանը։ Նրա ստատուսի տակ ֆեյսբուքահայերը քոմենթներ են գրել․  «Պապիկյանի շատ պետքնա, թե ինչա կատարվում…..», «Զոհ ունենք գիշերն են սկսել մանրամասը հետո կասեմ», «ՊՆ- ն շաբաթ-կիրակի վըխադնոյա», «Վարդենիսի կողմը լարված է, ոչ պաշտոնական ունենք մեկ զոհ»։ 

Այս խոսակցությունների մասին որևէ անդրադարձ չկա նաև լրատվամիջոցների մեծ մասում։ ՊՆ-ն լռում է, բոլորը վայելում են իրենց կիրակին։ Եվ ահա լրատվամիջոցներից «Irakanum.am»-ը հայտնում է, որ հակառակորդը երեկ խախտել է հրադադարի ռեժիմն ու կրակ արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ։ «Մենք մի քանի անգամ զանգահարեցինք ՊՆ Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանին, սակայն վերջինս կամ անջատում էր մեր հեռախոսազանգերը, կամ դրանց ընդհանրապես չէր պատասխանում»,- տեղեկացրել է լրատվամիջոցն ու հավելել, որ զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից էր։ Ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։

Գոհար Վեզիրյան 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ