...

Զոմբի՞ ես, որդյակս

Զոմբի՞ ես, որդյակս

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ շարքերից արտաքսված երիտասարդներին թեմային, հայտարարել է, որ ՀՅԴ-ին անդամագրվելիս երդման տեքստում ասվում է՝ դաշնակցական դառնալով հնազանդվում են նաև վերադաս մարմնի որոշումներին։

«Անձամբ ինձնից 6 տարի է պահանջվել, որպեսզի այս մտքի հետ համաձայն լինեմ, որ պետք է ենթարկվեմ իմ վերադաս մարմնի կայացրած որոշմանը։ Առանց դրա անիմաստ է կուսակցությանն անդամակցելը»:

«ՉԻ». Հիշում ենք, թե ինչպես ժամանակին ՀՅԴ ղեկավարներից մեկը՝ Վահան Հովհաննիսյանը, հայտարարեց, որ եթե դաշնակին հրամայեն լողի աշխարհի չեմպիոն դառնալ, ապա վերջինս պետք է կատարի հրահանգը: Ի դեպ, ՀՅԴ ներկայիս կարկառուն դեմքերից մեկի՝ Գեղամ Մանուկյանի վերաբերյալ էր ասել:

Ցավոք, Դաշնակցության պատմության մեջ մեզ հայտնի չեն դեպքեր, երբ շարքային անդամներին հրամայեին դառնալ լողի աշխարհի չեմպիոն, կամ՝ ֆուտբոլի «Ոսկե գնդակի» մրցանակակիր, կամ՝ Նոբելյան մրցանակակիր, ինչը միայն ողջունելի կլիներ:

19-րդ դարից սկսած, որպես կանոն, դաշնակները հրահանգել են սպանել, ահաբեկել, քարոսային իրավիճակ ստեղծել, չենթարկվել լեգիտիմ իշխանություններին, ստեղծել ահաբեկչական կամ պարտիզանական ջոկատներ:

Պատահական չէր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած խմբի պարագլուխը՝ Նաիրի Հունանյանը, դաշնակ էր: Թեկուզ՝ նախկին: 

Իսկ ընդհանրապես, հնազանդության այսպիսի մակարդակը զոմբիներին էր հատուկ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ