...

Зря ухаживали, зря бороду сбрили

Зря ухаживали, зря бороду сбрили

«Հրապարակ» թերթը գրել է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։

Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը։

Ներկայումս շարժման լոկոմոտիվը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը։ Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք վերջին պահին են տեղեկանում տվյալ օրվա միջոցառումների, ակցիաների և կատարվելիք քայլերի մասին»:

«ՉԻ». Աշոտյան ջան, հետ արի, սրանք սարեր շուռ տվողը չեն: Բրախի էդ Եվրոպա-բանը, վերադարձի, ռեբրենդինգի գործ ա բացվել:

Պրինցիպի, Վանեցյանն էդ կողմերում է, իրեն էլ վերցրու: Եկեք, Ֆրանսիայի հրապարակը մաքրեք Իշխան Սաղաթելյանից: Կամ՝ գնացեք Ազատության հրապարակ, այնտեղ նորից սկսեք մի շարժում, բայց պայմանով, որ էս անգամ դաշնակները «վենա» չմտնեն: Որովհետև Ջենիֆեր Լոպեսը ավելի թազա դեմք է էստրադայում ու ավելի թարմ ասելիք ունի, քան Իշխան Սաղաթելյանն ու դաշնակները՝ քաղաքական դաշտում: Իրենց լոկոմոտիվը 130 տարի է, որ ուղղությամբ գնում է, վերջում «տուպիկ» է մտնում:

Մեկ էլ հեռու մնացեք Լևոն Քոչարյանից. նրա հետ կարելի է ոչ թե հայրենիք փրկել, այլ շատ-շատ հայրենիք գնել: Նաիրա Զոհրաբյանի մասով որոշում կայացնելը՝ ձեր վրա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1935 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ