...

Զուգահեռ իրականության դերաբաշխումը

Զուգահեռ իրականության դերաբաշխումը

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Ֆրանսիայի հրապարակում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն ամբողջ կազմով հավաքվելու և զուգահեռ իրականություն են ստեղծելու։ Իսկ ավելի կոնկրետ՝ քանի որ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամն է, Ֆրանսիայի հրապարակում պատգամավորների դերը կստանձնեն և հարցեր կտան քաղաքացիները, իսկ պատգամավորները կստանձնեն կառավարության անդամների դերը և կպատասխանեն հարցերին։

Հուսանք՝ եթե հանկարծ «նիստը վարողը» հայտարարի, թե «հարցին կպատասխանի զուգահեռ իրականության վարչապետը», ընդդիմադիր պատգամավորների շարքերում ծեծուջարդ չի սկսվի։ Իսկ ընդհանրապես՝ գաղափարը վատը չէ։ Կարելի է նույնիսկ զուգահեռ իրականության մեջ ինչ-որ մեկին հայտարարել Նիկոլ ու մի լավ ծեծել, ինչ-որ մեկին հայտարարել Ալեն ու․․․ լավ, լավ։ Միայն թե հանկարծ մտքներով չանցնի ինչ-որ արկղ դնել հրապարակի կենտրոնում, հայտարարել, թե դա վիրտուալ բյուջեն է, ու ներկաներից հարկեր հավաքել։ Առավել ևս, որ օգուտ չի ունենա։ Քոչարյանը կդնի թևի տակ, կգնա տուն։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2039 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ