...

Վաստակավոր արտիստի երազը

Վաստակավոր արտիստի երազը

Ինքը երգում է. 

Մանուկ էինք մի ժամանակ, արտիստներով,
Ես փոքր էի, հպարտացա մեդալներով...
Դու արև ես, արևը քո տան,
Ապրիր, ապրիր, ապրիր, հավիտյան:

Երգում, պրծնում է, մտնում է ֆեյսբուք, գրում. «Էդ թրքա-մուղական ռաբիզը պետք է արմատախիլ անել: Մեր հայրենիքի փրկությունը բարձր մշակույթից է սկսվում»:

Պարտքը կատարածի զգացումով իջնում է Ֆրանսիայի հրապարակ: Այնտեղ սկսվում է «Հայատեսիլ-2022»-ի հերթական համերգային օրը: Բեմ է բարձրանում վաստակավոր արտիստուհին: 

Իշխան Սաղաթելյանը ռացիայով հրահանգում է. «Նիկոլականները թող ծափ տան ու գոռան՝ առանց թուրքի Հայաստան»: Արա´, չէ, նկատի ունեմ «Նիկոլ Աղբալյանի» ջահելներին»:

Երիտնիկոլականները ծափ են տալիս, վանկարկում, իսկ արտիստուհին՝ սրտաճմլիկ ու հայրենիք կորցրածի տեսքով սկսում է իր երգը. 

Քելե´ լաո, քելե´ լաո,
Քելե, քելե...

Այդ պահին հայացքը ընկնում է ցուցարարներից մեկի վրա. մկանուտ, պարապած տեսքով, բրենդային մայկայով: Տղայի տեսքից հալված արտիստուհին շփոթված երգում է.

Qele ertanq Mr yergir,
American boy, american joy,
American boy, уеду с тобой,
Уеду с тобой - Москва прощай:

Ծափերի ներքո իջնում է բեմից, նստում Toyota-ն ու ուղևորվում «Զվարթնոց» օդանավակայան: 

КВН-ի հաջորդ արտիստը բեմից արտասանում է.

Եթիմ անուշ Հայաստանի,
արևաժեխ համն եմ սիրում:

Անմիջապես մոտենում են ԱԱԾ աշխատակիցները, թևերից ոլորում, որ տանեն մեկուսարան, էն էլ պարզվում է, Կալուգայի ու Պսկովի գրանցում ունի:

Բեմ է բարձրանում հերթական վաստակավոր արտիստուհին. սա ճղճղում է, վժվժում, գռմռում, իր հետ շուրջպար բռնում, վերջում ստանում է իր հոնորարը՝ մի զույգ բոթաս, և գնում 5-րդի տաղավար:  

Վերջում սկսվում է ֆլեշմոբը. ինքը բարձրանում է բեմ ու բացականչում. «Զրպարտեմ»: Տեսնում է, ծափ տվող չկա, նորից է բացականչում. «Զրպարտեմ»:

Իշխան Սաղաթելյանը չի դիմանում ու գոռում է. «Լավ չե՞ս: Ոչ թե՝ զրպարտեմ, այլ՝ հպարտ եմ»: 

Ինքը սթափվում է ու բացականչում. «Հպարտք եմ», «Հպարտք եմ»: 

Արթնանում է պարտքի զգացումով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   40057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ