...

Ընդդիմության լավն ու լայվը՝ առավոտ կանուխ

Ընդդիմության լավն ու լայվը՝ առավոտ կանուխ

Առավոտ էր: Եթիմլամիշ եղած Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: Արդեն որքան ժամանակ է, ամեն օր առավոտյան, երբ արեգակը վեր է հառնում Արարատ լեռան թիկունքից, մենք լքլքալով, հույսով ու հավատով, սրտի տրոփյունով բացում ենք Yandex-ը, որ տեսնենք, թե քանի բալանոց խցանում է Երևանում: 

Հայրենիքի փրկության առաջին ազդակը հուսախաբ է անում. ընդամենը 3 բալ: Դրանով նույնիսկ մի հատ լահմաջոյանոց չես գրավի: 

Բայց չենք ընկճվում. համառորեն ցանկանում ենք ընդդիմության լավը տեսնել, այսինքն՝ ընդդիմության լայվը: Այստեղ ամեն ինչ դեռ կորած չէ. ըհը, Իշխան Սաղաթելյանն արդեն թառել է ոստիկանական մեքենայի վրա: Երևի վանկարկում է ոչ թե «ոստիկանը մերն է», այլ «ոստիկանական ավտոն մերն է»: Էլի բան է: Նախագահականի տարածք են մտել, թեպետ այնտեղ ավտոներ առանձնապես չեն երևում: Բայց Yandex-ը նախագահականի մուտքի խցանումը գնահատել էր 5 բալ, այսինքն՝ առավոտվա համեմատ 72,4 տոկոս աճ է գրանցվել: 

Բայց ապրի Իշխան Սաղաթելյանը: Էս գզվռտոցն ավարտվի, կարելի է սթենդափների շարք սկսել, ինչպես՝ «Միսթեր Բինի» դեպքում: «Իշխան Սաղաթելյանը՝ ավտոյի վրա», «Իշխան Սաղաթելյանը՝ ցուցարարների և ոստիկանների գլխների վրա», «Իշխան Սաղաթելյանը՝ վրան» և այլն: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ