...

10-ով զրո արեցին

10-ով զրո արեցին

ՀՀԿ անդամներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արտակ Զաքարյանը և ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն Արցախում այցելել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատուն և հարգանքի տուրք մատուցել ազատամարտի հերոսներին:

«ՉԻ». Եկեք փաստենք. ՀՀԿ ներկայացուցիչները, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԱԾ պետ, նախարար, ՊՆ փոխնախարար, ԱԺ փոխխոսնակ, գնացել են Արցախ: 

Հիմա հարց է առաջանում. ո՞նց է ստացվում, որ ընդդիմության մի մասը հանգիստ գնում է Արցախ, այստեղ-այնտեղ է այցելում, լուսանկարներ անում, դրանք հրապարակում, ստատուսներ գրում, իսկ ահա ընդդիմության քոչարյանական-դաշնակցական հատվածին դա չի հաջողվում: 

Ո՞նց է լինում, որ ընդդիմության մի մասին թույլատրում են Արցախ գնալ, մի մասին՝ ոչ: Գուցե պատճառն այն է, որ հանրապետականների նպատակը եղել է հենց Արցախ մեկնե՞լը, իսկ ահա քոչարյանական-դաշնակների նպատակը՝ թատրոն բեմադրելն ու գովազդային շոուներ կազմակերպելը: Դրոշների հետ կապված ֆինտուֆլուշկեքն արեցին, սաղ աշխարհով մեկ հայտարարեցին, թե գնում ենք Արցախը փրկելու, ակցիա ենք անելու, էս ենք անելու, էն ենք անելու, գնացին, աշխարհով մեկ խայտառակ եղան, ռուսները նրանց լարեցին: Ու քանի որ ռուսներն էին նրանց մուտքն Արցախ արգելել, ստիպված կռուտիտլամիշ եղան, թե բա ավելորդ լարվածություն, դե, ռուսները, դե գիտեք, բանը... 

Հիմա ո՞րն էր ավելի էֆեկտիվ ու գործուն. հանրապետականների ա՞յցը, թե՞ դաշնակների չայցը: 

Պատասխանը պարզ է. մենք պատմությունից լավ գիտենք, թե ովքեր են աչքի ընկել բացառապես պոռոտախոսությամբ ու պատմության դասագրքերում գովազդային հեքիաթներ խցկելով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ