...

329 հազար դրամի շաուրմա, նետեց կիրճը․․․

329 հազար դրամի շաուրմա, նետեց կիրճը․․․

Պարզվում է, ՀՀ Ազգային ժողովը 15 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ՝ ԱԺ ժամանած պատվիրակությունների համար հյուրասիրություններ կազմակերպելու նպատակով։

Լավ է արել, իհարկե։ Պատվիրակություններ են գալիս, բա հո սոված չե՞ն մնալու։ Բայց ԱԺ-ը, պարզվում է, այդ ծախսերի շրջանակներում 329 հազար դրամի հաշիվ է փակել․․․ «Երևան շաուրմա»-ում։ Չհասկացանք՝ բարձրաստիճան պաշտոնյաներին շաուրմա՞ են «պատիվ տվել», թե՞ գործընթացն իրականացվել է «Կովկասի գերուհին» ֆիլմի մեխանիզմով, որտեղ երեք ավազակները Սաախովին գրավոր հաշվետվություն են ներկայացնում՝ «սուպ խարչո, երեք բաժին, նետեց կիրճը․․․»։ Նկատենք, որ մեր «Սաախովի» դեպքում դա բավականին վտանգավոր է, որովհետև նա ինքը բյուջեի հաշվին սնվելու մեծ սիրահար է և կարող է չհանդուրժել մրցակիցներին ու ստուգել հաշվետվությունները։ 

Ամեն դեպքում, հուսանք՝ ԱԺ բյուջեում առաջիկայում նոր տող կավելացվի։ Ասենք՝ «պեռաշկի» կամ «հոթ-դոգ իրա ամեն ընչով»։ Պետություն ենք ի վերջո։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ