...

Մի հատ ավել, մի հատ պակաս

Մի հատ ավել, մի հատ պակաս

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգությանը, որի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող, հայտարարել է. «Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ: Պատերազմական իրավիճակն ամեն պահի Հայաստանում ու տարածաշրջանում կարող է լինել: Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»:

«ՉԻ». Արմեն Խաչատրյանին ասենք, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է 1992 թվականից ի վեր: Եղել են ակտիվ ռազմական գործողությունների փուլեր, եղել են հարաբերական կայունության փուլեր, բայց պատերազմը չի ավարտվել:

Իր տրամաբանությամբ այս 30 տարվա ընթացքում Հայաստանում երբևիցե սգո օր չպետք է հայտարարվեր: Թող բացի պատմությունը, տեսնի, թե քանի՞ անգամ է սգո օր հայտարարվել: Չնայած հիբրիդային պատերազմ է եղել:

Մեկ օրում 15 զոհ ենք ունեցել. խաղաղ պայմաններում, ոչ ռազմական գործողությունների ժամանակ: Մեր պայմաններում մեկ զոհն է արդեն մեծ ողբերգություն, իսկ այստեղ համազգային աղետ է եղել: 

Ավելի լավ է ասեք, որ ձեր իշխանավարման տարիներին այնքան այսպիսի ողբերգություններ են եղել, որ մի հատ ավել, մի հատ պակաս, ձեզ համար արդեն էական չէ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ