...

Եղածը պաշտպանական տեղային մարտեր են

Եղածը պաշտպանական տեղային մարտեր են

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբանությանը, ասել է. «Հիմա չեմ ուզում այդ վեճը մեկնաբանել, որովհետև վերաբերում է գյուղի պաշտպանական հարցերին»:

«ՉԻ». Պատգամավորի պատասխանից այնպիսի տպավորություն է, որ Տեղ գյուղում ծեծկռտուքը ադրբեջանցիների ու հայերի միջև է եղել: Չէ, հանգիստ եղեք, ընդամենը մի կողմից հայերի, մյուս կողմից՝ էլի հայերի միջև է եղել:

Կռիվն էլ, որի արդյունքում մի քանի հոգի վնասվածք են ստացել, իսկականից գյուղի պաշտպանական հարցերին է վերաբերում: Հա, վիճել են, թե ով է գյուղի ամենաթասիբով պաշտպանը, կռվող կողմերից ով է ավելի լավ պաշտպանում սեփական ադաթները, արժանապատվությունը:

Ադրբեջանցիներն էլ վերևի դիրքերում նստած, պոպկորնը վերցրած թամաշա են անում, թե ոնց են Տեղ գյուղում պաշտպանական մարտեր ընթանում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ