...

ԱԺ ՔՊ խմբակցությունը «ապամոնտաժված» է՝ տեղեկատվություն ստանալու ճար չունի

ԱԺ ՔՊ խմբակցությունը «ապամոնտաժված» է՝ տեղեկատվություն ստանալու ճար չունի

Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում «արշալույսներն» այնքան էլ խաղաղ չեն. դժգոհություն է հասունանում առ այն, թե ինչու խմբակցության պատգամավորներին չեն ներկայացվում միջազգային հարթակներում պետական մարմինների հետ հանդիպումների արդյունքները և չեն քննարկվում առաջիկա անելիքները: Իշխանությունների գործողությունների մասին նրանք իմանում են տեղեկատվության այլ աղբյուրներից, նաև լրատվամիջոցներից։

Մեր տեղեկություններով՝ օրերս Նիկոլ Փաշինյանի մյունխենյան հանդիպումից հետո թիմակիցները որոշել են հանդիպել իրենց ղեկավարի հետ, հասկանալ, թե ի վերջո ինչ հարցեր են քննարկվել փակ հանդիպման ժամանակ, Ալիևի հետ ինչ բանակցություններ են ընթանում Արցախի հարցով, ինչ փաստաթուղթ է իրենց առջև դրված: Մի խոսքով՝ որոշել են հիշեցնել թիմի վերնախավին թիմային և թիմի առջև պատասխանատվության մասին։ Սակայն Փաշինյանի հետ հանդիպման հույսերը ի դերև են ելել: Վերջինս վերադարձել է և նեղ շրջանակով հանդիպում ունեցել ՔՊ վարչության անդամների, այսինքն՝ իր մտերիմների հետ: Խմբակցությունը, ինչպես միշտ, քննարկումներից «ապամոնտաժված» է եղել, կարևոր տեղեկատվությունից զրկված, և այդ առիթով այժմ խմբակցությունում թեժ քննարկումներ են ընթանում:

ՔՊ-ի ներքին ընդդիմությունն այս պահին չի ցանկանում թեժացնել իրավիճակը, բայց խմբակցությունում հույս ունեն, որ Փաշինյանը ի վերջո կորոշի հանդիպել նաև իրենց հետ և պարզաբանել, թե ինչ է կատարվում. ինչ-ինչ սկանդալային փաստաթղթեր են հրապարակվում, սակայն իրենք, կտրված լինելով տեղեկացված լինելու հնարավորությունից, չգիտեն՝ հերքե՞ն, թե՞ հաստատեն, երբ իրենց հարց են ուղղում:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   12520 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ