...

Ալեն Սիմոնյանի ապշեցուցիչ ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ապշեցուցիչ ճեպազրույցը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե իրենց իշխանությունը խաղաղություն է բերել և բանակցային առումով էլ բավականին մեծ առաջընթաց ունի։

Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը․ մեկը մայրուղով անցնելիս նկատում է, որ հովիվը ոչխարի հետ շախմատ է խաղում, ու զարմանում է՝ «յա, էս ի՞նչ խելոք ոչխար ա», հովիվն էլ ասում է «տո չէ հա, ի՞նչն ա խելոք, 4։2 կրում եմ»։ Հիմա կոնկրետ այս դեպքում զարմանալին, իհարկե, Ալեն Սիմոնյանի ասածի բովանդակությունը չէ։ Իրականում ապշեցուցիչ փաստերը երեքն են։ 1․ Ալեն Սիմոնյանը մտքեր է արտահայտում, 2․ Գտնվում են լրագրողներ, որոնք համարձակվում են առանց ապակե պաշտպանիչ դիմակների մոտենալ նրան, 3․ Միջադեպի ընթացքում «բանախոսը» որևէ մեկի վրա չի թքում։

Այ սա իսկապես առաջընթաց է, թե չէ դրել-քննարկում են՝ բանակցություններ, խաղաղություն․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ