...

Ալեն Սիմոնյանի ազգության մասին

Ալեն Սիմոնյանի ազգության մասին

Ուրեմն՝ ընդդիմադիր լրագրողը ձայնագրիչը դեմ էր տվել Ալեն Սիմոնյանի ֆիզիոնոմիային ու առանձնակի դաժանությամբ հարցնում էր՝ նա հիմա է՞լ է Աղդամը համարում իր հայրենիքը, Ալենն էլ փորձում էր ինչ-որ բաներ ասել՝ Կարս, իրավիճակի փոփոխություն, Հայկական լեռնաշխարհ, գլոբալ տաքացում, մեր պատասխանը Չեմբեռլենին․․․ ու այդպես էլ կոնկրետ չպատասխանեց։ 

Ալենը՝ Ալեն, բայց էս ընդդիմադիրներն է՛լ են հետաքրքիր մարդիկ։ Համ սրանց ասում են «թուրք», համ էլ հարցնում են՝ Աղդամը ձեր հայրենի՞քն է, թե՞ ոչ։ Բայց չէ՞ որ թուրքերն Աղդամը իրենց հայրենիքն են համարում, հետևաբար՝ եթե Ալենը դա չի հաստատում, ուրեմն թուրք չի։ Չնայած՝ հլը մի րոպե․․․ բայց հանրահայտ երգի խոսքերով ասած՝ «պարտաճանաչ հայերն» էլ են Աղդամն իրենց հայրենիքը համարում, հետևաբար՝ այդ տրամաբանությամբ, Ալենը նաև հայ չի։ Տեսնես ի՞նչ ազգ ա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ