...

Ամենակարճ անեկդոտը․ հայկական ժողովրդավարություն

Ամենակարճ անեկդոտը․ հայկական ժողովրդավարություն

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների նիստում՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե «արդեն իսկ աշխարհում խոսվում է հայկական ժողովրդավարության մասին»։

Այն փաստից, որ աշխարհում «հայկական ժողովրդավարությունն» արդեն «ասելիք» է դարձել, հաստատ չարժե ոգևորվել։ Ժամանակին էլ ամբողջ աշխարհը «հայկական ռադիոյի» մասին էր խոսում, բայց դա ընդամենը անեկդոտների թեմա էր։ Ընդ որում՝ եթե ամբողջ աշխարհն ընդամենը մեկ-երկու շաբաթ ուշադիր հետևի Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությանը, «հայկական ժողովրդավարությունը» նույնպես կդառնա միջազգային անեկդոտների թեմա։ Եթե, իհարկե, եռագույն բանտիկով զարդարված մուրճով չխփեն տարածողների գլխին, կամ իշխող խմբակցության էն կլոր բանը քացի չտա պատմողներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ