...

Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ վատ Սուրեն Պապիկյան է որ

Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ վատ Սուրեն Պապիկյան է որ

Մաս առաջին․ «Ռեֆորմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի» 

Մաս երկրորդ․ «Սերժի Վաչոյի փոխարեն Անդրանիկ Քոչարյանն է քավորություն անում»

Շարունակում ենք ներկայացնել այն փաստերը, որոնք առնչվում են Պաշտպանության նախարարության գործունեությանը։ Այս անգամ որոշ փաստեր կարձանագրենք տենդերների, ռազմական ոստիկանության գործունեության, ՊՆ աշխատակիցներին բաժանվող բնակարանների մասին։

Տենդերներ և կոռուպցիա 

ՊՆ տենդերները՝ ավտոմեքենաների, ծանր տեխնիկայի վերանորոգում և սպասարկում, շահում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարար Կարեն Բրուտյանը: Մեր զրուցակիցը պնդում է, որ այդ տենդերներից իր մասնաբաժինն ունի նաև ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը։ Ի դեպ՝ տենդերների իրականացման հարցում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը բավականին հետաքրքիր տակտիկա է որդեգրել։ Նրանք, ովքեր իր ծրագրերն են սատարում, անմիջապես ընդգրկվում են համապատասխան աշխատանքներում, իսկ չհամաձայնողներն արագորեն հայտնվում են բանսարկուի դերում։ Վերջում, բնականաբար, զորացրում են՝ առանց խորամուխ լինելու բովանդակության մեջ։ Առաջիկայում մենք կներկայացնենք այն կասկածելի տենդերները, որոնց հետ կապված կոռուպցիոն սխեմաներ են գործել։ 

Ռազմական ոստիկանություն և կոռուպցիա 

ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանության պետ է դարձել ՀՀ զինվորական օրենսդրության ամենակոպիտ խախտումով. նա տարիներ շարունակ դիալեզ է ստանում, նրա մոտ բացակայում է մեկ երիկամը: Այս հանգամանքը խստագույնս հակասում է ՀՀ զինվորական օրենսդրությանը: Սակայն կրկին ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի «դաբրոյով» Ռազմական ոստիկանությունում հայտնվում են մարդիկ, որոնք շանս չունեին այնտեղ լինելու։ ԽԾԲ մթնոլորտն այսօր առավել քան դրսևորվում է հենց այս համակարգում։  

Ապօրինի ստացած բնակարաններ

Մինչ զոհված ազատամարտիկների ու կռված տղերքի բազմաթիվ ընտանիքներ անօթևան են, պարզվում է, որ Պաշտպանության նախարարությունից անօրինական կերպով բնակարաններ են ստացել 269 հոգի, այդ թվում՝ բուժվարչության նախկին պետ Գայանե Հովհաննիսյանը, հանրապետության ներկայիս զինկոմ Արմեն Ավթանդիլյանը, բուժվարչության նախկին աշխատակից Տաթևիկը, Մուրացանի հոսպիտալի պետ, գնդապետ Դանիել Մկրտչյանը, կադրերի վարչության պետ, գնդապետ Ռուբեն Գալստյանը: Բնակարաններ տրամադրելու մենաշնորհը ՊՆ սոցվարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանինն է: Բնակարանները բաշխվում են դարձյալ Անդրանիկ Քոչարյանի գիտությամբ և նրա բարձր հովանու ներքո: 

Շարունակելի։

Մելանյա Ծառուկյան
Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ