Առաջին լուսանկարում Սիլիկյան թաղամասի (3-րդ գյուղ) բուժարանն է, որը սպասարկում էր մոտ 8 հազար բնակչի: Նախորդ տարվա հուլիսից բուժարանի աշխատանքները կասեցվել են․ սիլիկյանցիները ստիպված են լինում առնվազն երկու տրանսպորտ փոխել՝ Երևանի պոլիկլինիկաներից օգտվելու համար: Ինչ վերաբերում է տարեց մարդկանց, մասնավորապես՝ միայնակ տարեցներին, բուժսպասարկումից օգտվելը նրանց համար առավել քան անհնարին է դարձել: Իսկ հայտնի է, որ այդ հաստատությունների հիմնական շահառուները հենց նրանք են։ Քաղաքային իշխանությունները, ի պատասխան հնչող դժգոհությունների, տարբեր պատասխաններ են տալիս, կամ՝ «բուժարանի նոր մասնաշենք է կառուցվելու», կամ էլ՝ «թող ընտրեն իրենց բնակավայրին մոտ գտնվող որևէ բուժհաստատություն՝ օպտիմալացում է»:
Մինչդեռ նոր հաստատության հիմնադրման փոխարեն բուժարանի շենքի վրա փակցված ցուցանակը սևով սպիտակի վրա ազդարարում է, որ շենքը վաճառվում է: Նշենք, որ Ամանորի նախօրեին Սիլիկյան թաղամաս այցելած Նիկոլ Փաշինյանը ավելի «խելամիտ» էր համարել հենց մայթի վրա՝ կանգառում, սիլիկյանցիների համար խաղային տաղավար տեղադրելը, որպեսզի բնակիչները նարդի խաղան․․․ ընտրություններին ընդառաջ: Փաստորեն սիլիկյանցիներն ավելի լավ է նարդի խաղան, որ առողջ ապրեն․․․Երկրորդ լուսանկարում՝ մայթին կառուցված նարդու տաղավարն է:
Մելանյա Ծառուկյան