...

Պետրոս Գետադարձից մինչև Նիկոլ Հետադարձ

Պետրոս Գետադարձից մինչև Նիկոլ Հետադարձ

Մեր դատախազությունն իսկական ժամացույց է: Նրա ակտիվությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունների հետ համընկնում է գրեթե ժամացույցի ճշգրտությամբ։ 

Եվ արդեն ժամանակն է պաշտոնապես ընդունել, որ քրեական գործերը հարուցվում են ոչ թե Քրեական օրենսգրքի, այլ քաղաքական օրակարգի համապատասխան։ Վարչապետը տենդի նոպայի մեջ ընկած ասում է. «թույլ չենք տալու», իսկ իրավապահները երևի պարզապես շատ ուշադիր են լսում կառավարության նիստերը և օպերատիվ արձագանքում նոպաներին:

Զարմանալի չէ, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, թե եկեղեցին չպետք է «քաղաքականությամբ զբաղվի», մյուս կողմից՝ հենց քաղաքական հայտարարությունից հետո սկսվում է քրեական գործընթաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Գարեգին Բ-ի նկատմամբ, և նրան արգելվում է մեկնել Ավստրիա։ 

Ի դեպ, Եպիսկոպոսաց ժողովը ձախողելու փորձը կարող է ունենալ նաև արտաքին հնչեղություն․ երբ երկրի հոգևոր առաջնորդի ելքն արգելվում է սեփական պետության կողմից, դա արդեն ներքին վեճ չէ, այլ Հայաստանի միջազգային հեղինակության զրոյացում: Եթե մինչ այս արդեն զրոյացված չէր:

Ստացվում է, որ երկրում ամեն ինչ բաժանվել է ճյուղերի․ օրենսդիրը օրենքներ է գրում, գործադիրը՝ հայտարարություններ, դատախազությունը հայտարարությունների կատարողական ակտերն է դակում։ Իսկ Սահմանադրությունը... իսկ Սահմանադրությունն անժամկետ արձակուրդում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   34 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ