...

Չգիտեն ու չեն էլ իմանա

Չգիտեն ու չեն էլ իմանա

ԱԺ քպ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Շատ տրամաբանական է, որ իրենց չգիտես ինչու լրագրող կոչող վարձկանները աղիողորմ ձայնակցություններով պիտի պաշտպանեն Կտրիճ Ներսիսյանին, որը չգիտես ինչու իրեն վեհափառ հայրապետ է կոչում»:

«ՉԻ». Ու հեչ տրամաբանական չէ, որ չգիտես ինչու քաղաքական գործիչ կոչվող պատգամավորը չգիտես ինչու աղիողորմ ստատուսներով չգիտես ինչու վառված է լրագրողների գոյությունից, էլ ավելի շատ վառված է Վեհափառ Հայրապետի գոյությունից:

Ու սա այն դեպքում, երբ նա չգիտես ինչու Լոնդոնում է մի թեթև կրթություն ստացել, բայց չգիտես ինչու, ժողովրդավարության ու ազատ խոսքի մասին մի գրամ պատկերացում այդպես էլ չի ստացել:

Չգիտես ինչու, սրանք իրենց հավերժ են համարում ու չգիտես ինչու, չեն պատկերացնում, թե հետո ինչ աղիողորմ ձայներ են հանելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   146 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ