...

Արարատ Միրզոյանը նույն բանը կարող է ասել գոնե Նիկոլ Փաշինյանի ականջին

Արարատ Միրզոյանը նույն բանը կարող է ասել գոնե Նիկոլ Փաշինյանի ականջին

«Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել և ոչինչ չթաքցնել։ Պետք չէ գնալ բանակցել մի բան, հետո գալ հայտարարել այլ բան»,- այսօր Եռաբլուրում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, թե ինչ-որ ինքը բանակցում է, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասում է։

Ճիշտ կլիներ, որ այս ամենը Միրզոյանն ասեր ոչ թե լրագրողներին, այլ ՔՊ նիստի ժամանակ՝ ՔՊ-ականներին, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 44 օր հայ հասարակությանը խաբել են։ Ինքնախաբեության այնպիսի բարձր դոզա է տրվել մարդկանց, որ շատերը մինչ այսօր չեն կարողանում հաղթահարել այդ դոզան։ Որևէ մեկը մինչ այսօր ներողություն չի խնդրել ստելու, ազգին խաբկանքով արհավիրքի դուռը հասցնելու համար։ Այսօր էլ շարունակում են խաբել ու թույլ չտալ, որ առերեսվենք իրականությանը։ Ուղիղ խոսքի ու ոչինչ չթաքցնելու պահանջ դնող նախարարից կուզեինք իմանալ՝ ինչո՞ւ է, օրինակ, 4 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին ստել, թե 1992 թ․ համաձայնագիր է եղել, որով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կամ՝ ինչո՞ւ է մինչ օրս գաղտնի պահվում, թե ինչ փաթեթ է փոխանցվել ադրբեջանցիներին սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Փաստացի Փաշինյանը 44 օր բանակցել է մի բան, հայտարարվել է տրամագծորեն հակառակը՝ «բիզիմդիր օպերացիաներով» հաղթում ենք։ Հիմա՝ մի օր հարցրե՞լ եք ձեր առաջնորդին՝ ինչո՞ւ է էդպես արել։ Ինչո՞ւ է շարունակում էդպես անել։ Այ, հենց հարցնեք՝ նախ ինքներդ կհաղթահարեք սեփական ինքնախաբեությունը, ապա կառերեսվեք իրականությանն ու, հնարավոր է, անձնական մակարդակում գոնե կանխեք ինքնաոչնչացման արհավիրքը։ Հետո՝ ազգի մասին կմտածեք։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1679 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ